Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-08-10, ծածկագիր՝ 2023PUN5BD և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Պարույր Աղասու Նիկոլյանը, իր 2023 թվականի օգոստոսի 14-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 35․86 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0035 կադաստրային ծածկագրով 0,003586 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 26012024-08-0061, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մ․ Մադաթյան փողոց 15/1 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 35․86 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0035 կադաստրային ծածկագրով 0,003586 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 26012024-08-0061, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մ․ Մադաթյան փողոց 15/1 ավտոտնակ, Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանք տրված՝ 2023-08-10, ծածկագիր՝ 2023PUN5BD) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 65 266 (վաթսունհինգ հազար երկու հարյուր վաթսունվեց) ՀայաստանիՀանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Պարույր Աղասու Նիկոլյանին /Անձնագիր՝AS0350726, տրված՝ 28․08․2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մ․ Մադաթյան փողոց շենք 15, բն․ 19):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |