Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 123-125-րդ կետերի դրույթները. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Երիտասարդական, Մաշտոցի, Հաղթանակի, Շիրակացի, Կոլտնտեսականների փողոցների, Շիրակացի 1-ին, 2-րդ, Կոլտնտեսականների 3,4,5,6,7-րդ նրբանցքների հասցեում կոյուղագծի կառուցման համար Անի համայնքին տրամադրված <> օգոստոսի 2024 թվականի N 19 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Երիտասարդական, Մաշտոցի, Հաղթանակի, Շիրակացի, Կոլտնտեսականների փողոցների, Շիրակացի 1-ին, 2-րդ, Կոլտնտեսականների 3,4,5,6,7-րդ նրբանցքների հասցեում կոյուղագծի կառուցման համար Անի համայնքին տրամադրված <> օգոստոսի 2024 թվականի N 19 շինարարության ժամկետը երկարաձգել 60 օրով և շինարարության ավարտման ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 25-ը:
2. Սյուն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։