Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-043-0013-0017/ գտնվող Սուրիկ Վահանի Վահանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 0,125 հեկտար հողամասին և նրանում առկա բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Իսահակյան բնակավայր, 4-րդ փողոց, թիվ 24 բնակելի տուն: