Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Վրույր Գալուստի Գևորգյանը, իր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 5.37 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունը (պարիսպ) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության08-003-0018-0030 կադաստրային ծածկագրով 0.00275 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 15092023-08-0015, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Նոր թաղամաս, 6-րդ փողոց 15/3 պարիսպ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 5.37 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունը (պարիսպ) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության08-003-0018-0030 կադաստրային ծածկագրով 0.00275 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 15092023-08-0015, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Նոր թաղամաս, 6-րդ փողոց 15/3 պարիսպ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 32821 (երեսուներկու հազար ութ հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Վրույր Գալուստի Գևորգյանին(անձնագիր՝ AT 0533658, տրված՝ 04.08.2020 թ. 012-ի կողմից, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Ֆուչիկի փողոց, շենք 25/2, բն.8, հետագայում՝ Քաղաքացի):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Քքաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ Քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |