Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 123-125-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Սահակյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին հասցեագրված 2025 թվականի փետրվարի 20-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող շինությունում քաղաքաշինական գործունեության իրականացման շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար քաղաքացի Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների տրամադրված <> փետրվարի 2023 թվականի N 6 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետը երկարաձգել 1 /մեկ/ տարի և շինարարության ավարտման ժամկետ սահմանել 2026 թվականի ապրիլի 11-ը: 2. Սյուն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։