Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոցի, 9-րդ շենքի թիվ 1 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հաստատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 138-Ա որոշումը և քաղաքացի Ասյա Հրանդի Ավագյանի 2024 թվականի հունիսի 25-ի դիմումը․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց 9 շենքի թիվ 1 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0006-0001-001-001, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 17072024-08-0019, տրված՝ 17․07․2024թ․/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի՝ Ասյա Հրանդի Ավագյանին /անձնագիր՝ AU0507520, տրված՝ 17․11․2021թ․ 022-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր․
2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: