Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի /այսուհետ՝ համայնք/ վարչական տարածքում գտնվող և որպես սեփականություն <<անհայտ>> քաղաքացիներին փոխանցված հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման նպատակով ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի N
186-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ 2-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
- Համայնքի վարչական տարածքում գտնվող և <<անհայտ>> քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված և դրանց նկատմամբ իրավունք հաստատող որևէ փաստաթուղո չունեցող հողամասերը ճանչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցում կատարելու համար
|