Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով.. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 92331300 էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ ծառայությունների /մշակութային միջոցառումների կազմակերպամ ծառայությունների/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (նախագահ) Գևորգ Շաբոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի խորհրդական /անդամ/ Լուսինե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /անդամ/: 2. ՇՄԱՆՀ-ԷԱՃԾՁԲ-25/1 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԷԱՃԾՁԲ-25/1 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին, ՀՀ Շիրակի մարզ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնքապետարան ք. Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում: 3. Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: