Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 20-ի N 196-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սոցիալական հարցերի հանձնաժողովի 2024 թվականի մարտի 20-ի եզրակացությունը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կարիքավոր ընտանիքներին տրամադրել 2280000 /երկու միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |