|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հուլիսի 2024 թվականի N 609-Ա |
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԵՐԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի N 80-Ա որոշումը <<Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերին հաղթող ճանաչված Անի համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների համար դրամական խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին>> 1․Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերին հաղթող ճանաչված Անի համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողներին Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (Սոցիալական հատուկ արտոնություններ այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեի հոդվածից տրամադրել 170000) մեկ հարյուր յոթանասուն հազար ՀՀ դրամ միանվագ դրամական խրախուսում` համաձայն հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(631.48 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|