Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով.
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 30-ի N 204-Ա որոշման N1 հավելվածը (ծածկագիր 1․1-1) փոփոխել և խմբագրել նոր շարադրանքով։