Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթով, կարևորելով Անի համայնքի համայնքային ենթակայության <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ աառևտրային կազմակերպության և <<Մարալիկի երաժշտական դպրոց>> բյուջետային հիմնարկի առանձին մարզիչների և մանկավարժների կողմից համայնքի բնակավայրում գործող խմբակների պարպմունքների և դասերի անխափան կազմակերպման անհրաժեշտությունը․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայության <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ աառևտրային կազմակերպության և <<Մարալիկի երաժշտական դպրոց>> բյուջետային հիմնարկի առանձին մարզիչների և մանկավարժների համար սահմանել նպաստ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված նպաստը հատկացնել Անի համայնքի բյուջեի վարչական մասի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (Սոցիալական հատուկ արտոնություններ) այլ դասերին չպատկանող)) 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 401 400 /չորս հարյուր մեկ հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։ |