Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի <<Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին>> N 1532-Ն որոշմամբ՝ համայնքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման նպատակով՝

 

1.Ստեղծել՝

1) քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝

ա. կապի՝17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արփինե Խաչատրյան

բ. ինժեներական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Վիլհելմ Օլեյան

գ. բժշկական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Ռուզաննա Արշակյան

դ. մեքենայացված՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արշակ Հովհաննիսյան 

ե. անհատական պաշտպանության միջոցների բաշխման և հասարակական սննդի մատակարարման ՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Վահագն Սարոյան

զ. գյուղատնտեսական կենդանիների, բույսերի և անտառների պաշտպանության՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Հարություն Համբարյան

է. հասարակական կարգի պահպանման՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արթուր Ղազարյան

ը. փրկարարական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Անանիկ Ուռումյան

թ. հակահրդեհային՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Գևորգ Շաբոյան

ժ. հետախուզական՝ 17/51  անձնակազմով, հրամանատար՝ Հայկ Անտոնյան

ի. պաշտպանական կառույցների սպասարկման՝ 17/51  անձնակազմով, հրամանատար՝ Գագիկ Հարությունյան

2.Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բնակավայրերում կազմավորումների և անձնակազմերի ցանկը՝ համապատասխան հավելվածով:

3.Հանձնարարել՝ տարահանման հանձնաժողովի նախագահին՝

ա.քաղաքացիական պաշտպանության կազմավորումները համալրել անձնակազմով և համապատասխան գույքով,

բ. կազմակերպել և իրականացնել համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, կազմավորումների անձնակազմի ուսուցումը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 46-Ն որոշման,

գ. կազմել և յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը հունվարի 1-ի դրությամբ ճշտել համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի թիվ 633-Ն որոշման:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշման մասին իրազեկել ըստ պատկանելիության:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում եմ անձամբ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արփինե Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner