Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության քաղաք Մարալիկ Ֆելիքս Ձերժինսկի փողոց 10/18 հասցեում գտնվող հողամասում ավտոտնակ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0042-0039) 0,00329 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 26057 (քսանվեց հազար հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: |