Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 182-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻԻՆ ԱՆՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱՑԱԿԱՅԱԾ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Անի համայնքի ավագանու անդամ ընտրված թվով 5 /հինգ/ անդամները ավագանու երկրորդ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի, քվեարկությունների և հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին․

1. Վաղաժամկետ դադարեցնել <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամներ ընտրված՝ Մառլեն Սուրենի Ղազարյանի, Միսակ Կարապետի Աբաջյանի, Թաթուլ Մհերի Բուլոյանի, Ֆայա Մակարի Գինոսյանի, Թագուհի Սպարտակի Գևորգյանի լիազորությունները։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Սույն որոշումը յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner