Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 9, բնակարան 1 հասցեի բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Անիպեմզա բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի հունիսի 25-ի N 2238 տեղեկանքը, համաձայն որի քաղաքացի Ասյա Հրանդի Ավագյանը 1976 թվականից մինչև օրս բնակվում է Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 9, բնակարան 1 հասցեի բնակարանում և հաշվառված է տվյալ հասցեում, հաշվի առնելով քաղաքացի Ասյա Հրանդի Ավագյանի 2024 թվականի հունիսի 26-ի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 9, բնակարան 1 հասցեի 46․42 քառակուսի մետր ընհանուր մակերեսով բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0006-0001-001, Վկայական՝ N 17072024-08-0019/ սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Ասյա Հրանդի Ավագյանին /անձնագիր՝ AU0507520, տրված՝ 17․11․2021թ․ 022-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր.
բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին Քաղաքացուն պատշաճ ծանուցման պահից։