Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը և նույն որոշման N 2 հավելվածի <<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնների հաստիքային միավորների ցանկի>> 35-րդ կետը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 25-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 108-Ա և 2024 թվականի փետրվարի 15-ի N 12-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 52-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման N 2 հավելվածի աղյուսակի <<11.ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ>> մասի 11․1-րդ կետի 5-րդ և 6-րդ սյունակների վանդակներում նշված <<155․0>> թիվը փոխարինել <<166․6>> թվով։ բ) Որոշման հավելվածի աղյուսակի վերջին <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 6-րդ սյունակի <<25545,0>> թիվը փոխարինել <> թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |