Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 30-ի N 581-Ա որոշմամբ ստեղծված սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի արձանագրությունը. 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կարիքավոր ընտանիքներին տրամադրել 2 635 000 /երկու միլիոն վեց հարյուր երեսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական օգնություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4727 (Կրթական, մշակութային և սպորտի նպաստներ բյուջեից) հոդվածից 2024 թվականի հոկտեմբերի 10-ից 14-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվելիք դեռահասների, պատանիների և երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնությունը Սյուզաննա Մանուկյանի և Արմեն Սաֆարյանի մասնակցության, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 13-16-ը Իտալիայի Սիցիլիա քաղաքում կայանալիք երգի մրցույթին Նարինե Պետրոսյանի մասնակցության հետ կապված ծախսերը հոգալու համար տրամադրել ընդհանուր գումարով 400 000 /չորս հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |