Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-14-ԻՑ ԿԻՊՐՈՍԻ ԼԱՌՆԱԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ, ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍԱՄԲՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՍԿ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-16-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՍԻՑԻԼԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 30-ի N 581-Ա որոշմամբ ստեղծված սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի արձանագրությունը.

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կարիքավոր ընտանիքներին տրամադրել 2 635 000 /երկու միլիոն վեց հարյուր երեսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական օգնություն՝ համաձայն N 1 հավելվածի:

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4727 (Կրթական, մշակութային և սպորտի նպաստներ բյուջեից) հոդվածից 2024 թվականի հոկտեմբերի 10-ից 14-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվելիք դեռահասների, պատանիների և երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնությունը Սյուզաննա Մանուկյանի և Արմեն Սաֆարյանի մասնակցության, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 13-16-ը Իտալիայի Սիցիլիա քաղաքում կայանալիք երգի մրցույթին Նարինե Պետրոսյանի մասնակցության հետ կապված ծախսերը հոգալու համար տրամադրել ընդհանուր գումարով 400 000 /չորս հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner