Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 60-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվա¬կանի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի N 2/փ-379 դրական եզրակացությունը.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Ձորակապ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում Անի համայնքի Ձորակապ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող ՀԱՅԿ-ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 08-073-0120-0099 կադաստրային ծածկագրով 0.4 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, 5-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասի փոխադրումը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, էներգետիկայի գործառնական նշանակություն՝ այդ հողամասում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. բ) հողամասի նպատակային նշանակության սույն որոշումն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել գործընթաց՝ սույն որշման 1-ին կետով նախատեսված հողամասում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասն օրենքով սահմանված կարգով աճուրդային եղանակով օտարելու համար։ գ) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: դ) Սահմանված կարգով և ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 22-րդ և 23-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։