Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 9-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ <<ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ 2025>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԻԹՀԱՆՔՈՎԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթով, հաշվի առնելով, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Գերմանական բարեկամություն 2025>> ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել Անի համայնքի Ձիթհանքովի միջնարկարգ դպրոցի շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանների նորով փոխարինելու ծրագիրը․

1. Տալ համաձայնություն՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից /հետահայում՝ Նվիրատու/ <<Գերմանական բարեկամություն 2025>> ծրագրի շրջանակներում հավանության արժանացած Անի համայնքի Ձիթհանքովի միջնարկարգ դպրոցի շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանների նորով փոխարինելու ծրագիրի իրականացմանը։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ Ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման համար համայնքից պահանջվող ծրագրի արժեքի 11 տոկոսի չափով ներդրումը՝ գումարով 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված կարգով Նվիրատուի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր։

3․ Սույն որոշման 2-րդկետով նախատեսված 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ ներդրումը հատկացնել համայնքի 2025 թվականի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /միջնակարգ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.32 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner