Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․ Գ․ ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 8 /ութ/ միավոր տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման 2024 թվականի մարտի 22-ի հաշվետվությունը, 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված շահագործման համար ոչ պիտանի թվով 8 /ութ/ միավոր տրանսպորատային միջոցները հրապարակային սակարկությունների միջոցով օտարել բաց աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման հավելվածով նախատեսված աճուրդով օտարվող տրանսպորատային միջոցների մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |