Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում /կադաստրային ծածկագիր 08-003-0046-0016/ գտնվող՝ <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող՝ 0,1903 հեկտար հողամասին և նրանում առկա շենք-շինություններին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հաղթանակի փողոց թիվ 1/1 սպասարկման օբյեկտ: