Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով <<Համայնքի երիտասարդներ>> համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ՝ Նելլի Վարդանյանի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը՝ Լանջիկ բնակավայրում <<Հոլեմ>> ինովացիոն կրթական կենտրոնի ստեղծման դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու համար Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական շենքում տարածք տրամադրելու վերաբերյալ. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Լանջիկ բնակավայրի վարչական շենքի / կադաստրային ծածկագիր՝ 08-100-044-0001, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Լանջիկ, փողոց 14, թիվ 5/ ընդամենը 32 քառակուսի մետր մակերեսով երկու աշխատասենյակը անհատույց, 2 /երկու/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Համայնքի երիտասարդներ>> համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը /հետագայում՝ Կազմակերպություն/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին՝
ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատասենյակների անհատույց օգտագործման տրամադրման պայմանագիր:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում Կազմակերպությանը սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից: |