Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողայինօրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով ևհիմքընդունելովՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Լանջիկի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշիկ Գասպարյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի
ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող, Լանջիկ բնակավայր 1-ին փողոց 31/5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը՝ /կադաստրային ծածկագիր 08-044-0024-0029-001/ 358,44 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և հողամասը՝ /կադաստրային ծածկագիր 08-044-0024-0029/ 0,12 հեկտար, անհատույց անժամկետ օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |