Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող /բնակավայր՝ Անիպեմզա/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր 08-013-0101-0027) 0.04 հեկտար հողամասը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր 1-ին փողոց 2-րդ նրբանցք N 52 հողամաս, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 02042021-08-0022) արտադրամաս կառուցելու նպատակով օտարել աճուրդով:
2. Հողատարածքի մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքի 50 %-ի չափով՝ 28400 (քսանութ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: |