Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կամակերպության տնօրեն Լիլիթ Լազյանի զեկուցագիրը․ որոշում եմ՝
1․ Ստեղծել հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ձիթհանքով բնակավայրում գործող խմբասենյակների վերանորոգման աշխատանքների կազմակերպման, վերահսկման և փաստաթղթավորման նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ձիթհանքով բնակավայրում գործող խմբի աշխատանքները դադարեցնել 10 աշխատանքային օրով՝ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև մայիսի 23-ը՝ ներառյալ։
3․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահ Թագուհի Խաչատրյանին ըստ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիկացուցակի Ձիթհանքով բնակավայրում գործող խմբի աշխատակիցներին վճարել ամսական աշխատավարձի 2/3-ի չափով։
4․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ձիթհանքով բնակավայրում գործող խմբի բնականոն աշխատանքները վերսկսել 2025թ-ի մայիսի 26-ից։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։