Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող իկառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 33-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր թիվ 2023LMU35S/, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց, 15/12 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0034-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00322 հեկտար մակերեսով հողամասում, քաղաքացի` Գոհարիկ Երեմի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված օրինականացման պայմաններին.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում գտնվող /հասցեն՝ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց, 15/12 ավտոտնակ/ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0001 կադաստրային ծակագրով հողատարածքում գտնվող 0.00415 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի` Գոհարիկ Երեմի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 53․09 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 2. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերը և շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը: 3․ Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնել կառուցապատողին՝ քաղաքացի Գոհարիկ Երեմի Ղազարյանին (Անձնագիր՝ AR0370333 տրված՝ 11․07․2017թ․ 022-ի կողմից, բնակության հասցե՝ Շիրակի մարզ Անի համայնք Մարալիկ քաղաք Մադաթյան փողոց, 15-րդ շենք, թիվ 40, 41 բն․)։ 4. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում. բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, այն կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 5․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 03-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի` Գոհարիկ Երեմի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը օրինական ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը համարելու մասին>> N 298-Ա որոշումը։ 6. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: