Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը՝
1. «Մարինե Սոկրատի Սաղաթելյան» անհատ ձեռնարկատիրոջը (հարկ վճարողի հաշվառման համար՝ 57521313), որն իրականացնում է գործունեություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի փողոց 20, տուն 16 հասցեում, տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։