Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 27-ի № 140-Ն որոշումը՝
1․«ԼԻԳԱ ԷՄՋԻ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը (ՀՎՀՀ՝ 05523647), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում՝ հիմնական շինությունում, տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։