Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Աղին բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-008-0016-0008/ գտնվող Արմենուհի Գևորգի Խաչատրյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 0,12563 հեկտար հողամասին և նրանում առկա բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Աղին բնակավայր, 1-ին փողոց, թիվ 21 բնակելի տուն: