Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 401-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 401-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Մնացականի Բոտոյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի ապրիլի 19-ի դիմումը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոց, 2-րդ նրբանցք թիվ 12 հասցեում գտնվող 08-003-0069-0014 կադաստրային ծածկագրով 0,05 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի տվյալների փաստացի կազմում է 0,08 հեկտար և որում առկա է բնակելի տուն Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշմամբ սեփականաշնորհվել է Սամվել Մարտունի Բոտոյանի 4 անձից բաղկացած ընտանիքին, իսկ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող 0,03 հեկտար հողամասը բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին: Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անի համայնքի Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշումից քաղվածքը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Թումանյան փողոց, 2-րդ նրբանցք թիվ 12 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների զբաղեցրած և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0069-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում.

1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի, Մարալիկ քաղաքի, Թումանյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0069-0014 կադաստրային ծածկագրով 0,08 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Սամվել Մարտունի Բոտոյանի (ծնված 10․08․1969 թվականին, անձնագիր՝ AL0433516, տրված 20․09․2023 թվականին 022-ի կողմից), Գոհար Սամվելի Բոտոյանի (ծնված 18.02.1993 թվականին, նույնականացման քարտ՝ 010120046, տրված 06․12․2017 թվականին 022-ի կողմից), Արմենուհի Մնացականի Բոտոյանի (ծնված 01.01.1973 թվականին անձնագիր՝ AU0573286, տրված 17․01․2022 թվականին 022-ի կողմից), Մարետա Սամվելի Բոտոյանի( ծնված 24․07․1995 թվականին, անձնագիր AU0534517, տրված 06․12․2021 թվականին, 022-ի կողմից), ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner