Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, , 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից տրամադրվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 09411400 էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ հեղուկ պրոպան գազի ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով.
Էդգար Սաղաթլյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար
Անանիկ Ուռումյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի օգնական – անդամ
Արթուր Բադալյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ - անդամ
2. Վերը նշված ապրանքի ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: