Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի 163-Ն որոշումը, և Սարգիս Ուռուտյանի հայտը․
1. «Սարգիս Աղասու Ուռուտյան» (հարկ վճարողի հաշվառման համար 57412093 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Մարալիկ քաղաք, Հրանտ Շահինյան փողոց 100/10, 26 քառակուսի մետր, ոչ հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։