Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 693-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2024 թվականի N 693-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2․64521 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԸ /ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 08-013-0106-0009/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 30-ի N 63-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի N 38–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի մրցութային հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 16-ին անցկացված մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված N 1 և N 2 արձանագրությունները.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 2․64521 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0106-0009, Վկայական N 12102017-08-0005/՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 25 /քսան հինգ/ տարի ժամկետով, 52 500 (հիսուներկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Սամվել Վարդանի Ավետիսյանին /Անձնագիր AS0356659, տրված՝ 31.08.2018 թ. 022-ի կողմից, հասցեն՝ Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Ռիգայի փողոց տուն 119. Հեռ․ 033 01-44-01, հետագայում՝ Վարձակալ/ և կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

2. Հողամասի վարձակալության իրավունքը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա է պետական գրանցման՝ Վարձակալի միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(367.61 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner