Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 4-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական ղեկավարի 23.11.2023 թվականի N 9511 զեկուցագիրը՝ Անի համայնքի Բագրավան բնակավայրի 08-022-0645-0001 կադաստրային ծածկագրով ներբնակավայրային փողոցի անվանակոչության բացակայության վերաբերյալ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք Բագրավան բնակավայրի 08-022-0645-0001 կադաստրային ծածկագրով ներբնակավայրային փողոցը անվանակոչել <<մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Բագրավան, 15-րդ փողոց>> /Ծածկագիր՝ 08022JC7ANCH/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |