Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  76-րդ  հոդվածի

1-ին,  2-րդ և  4-րդ   մասերի   դրույթներով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում 10 տարի ժամկետով, մինչև 15 քառակուսի մետր մակերեսով ժամանակավոր վագոն տնակ տեղադրելու համար վարձավճարի չափը սահմանել ամսեկան 800 Հայաստանի Հանրապետության դրամ, տարեկան՝ 9600 դրամ, իսկ 15 քառակուսի մետր մակերեսից ավելի դեպքում՝ ամսեկան 1000 Հայաստանի Հանրապետության դրամ, տարեկան՝ 12 000 դրամ, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար ամսեկան վարձավճարի չափը սահմանել ամսեկան 500 դրամ, տարեկան՝ 6000 Հայաստանի Հանրապետության դրամ։

2Պարտավորեցնել քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի առաջին իսկ կարիքների համար ազատել նշված տարածքները։


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(431.65 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner