Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով 1. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ)և տնտեսագիտական դասակարգման 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ)հոդվածից «252.0» հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել «Կանայք հանուն զարգացման» կազմակերպությանը՝ Լանջիկ բնակավայրում «Լուսավոր համայնք, փուլ-3» ծրագիրն իրականացնելու համար:
2. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (Միջնակարգ լրիվ)ընդհանուր կրթություն)և տնտեսագիտական դասակարգման 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ)հոդվածից «600.0» հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բագրավան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: |