Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-043-0010-0023/ գտնվող Սիլվա Վոլոդյայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 0,135 հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Իսահակյան բնակավայր, 2-րդ փողոց, թիվ 39 հողամաս: