Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման» կարգի 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Ալվարդ Թադևոսյանի Անիի համայնքապետարան ներկայացված 2024 թվականի նոյեմբերի 13-ի դիմումը.
1․Ալվարդ Ջանիբեկի Թադևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, /կադաստրային ծածկագիր 08-098-0017-0010/ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի, Անի համայնքի Ջրափի բնակավայրի 2-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող հողամասում առկա ավտոտնակի և բնակելի տան բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները․
ա) 0,004266 հեկտար հողամասին և նրանում առկա ավտոտնակին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ջրափի բնակավայր, 2-րդ փողոց թիվ 15/1 ավտոտնակ.
բ) 0,112734 հեկտար հողամասին և նրանում առկա բնակելի տանը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ջրափի բնակավայր, 2-րդ փողոց թիվ 15 բնակելի տուն.
2․ Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։