Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 9-րդ կետի դրույթներով․
1. Բադալ Գալուստի Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք, Մարալիկ քաղաք, Շահինյան փողոց, 11/1 ռեստորան-սրճարան։ բնակավայրերի նպատակային նշանակության, Հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0043-0008 , վկայական՝ N 23012024-08-0025 Ռեստորան-Սրճարանի շենքի վերակառուցման, և լրակառուցման և արդիականացման համար Բադալ Գալուստի Ավդալյանին տալ շինարարության թույլտվություն։ 3. Կառուցապատման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 630 օր: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում Բադալ Գալուստի Ավդալյանին պատշաճ ծանուցման օրվանից: