Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգի>> 3.1-րդ և 3.4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի դրույթներով․
1. Քաղաքացի՝ Սոս Զարզանդի Պետրոսյանի կողմից /հետագայում Քաղաքացի/ ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Անի համայնքին սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիավան բնակավայր 7-րդ փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող 40․80 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքի և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-012-0011-0009 կադաստրային ծածկագրով 0,00408 մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: