Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 250-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2024 թվականի N 250-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 33 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-003-0063-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 33-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստաված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ կետերի և 13-րդ կետի <<բ>>, 15-րդ կետի <<բ>>, 16-րդ կետի <<ա>> ենթակետերի դրույթներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 3-րդ հոդվածների և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով, հիմք՝ ընդունելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հունվարի 27-ի Վճիռը /Գործ ՇԴ3/0819/02/15), հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023-10-18 թիվ 2023DJF4SB ծածկագիրը և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Շիրակի Սիմոնյանի կողմից Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2023 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը.

1. Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Գործարանային փողոց թիվ 37 բնակելի տուն հասցեում գտնվող 08-003-0063-0020 կադաստրային ծածկագրով 0,09669 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսիս 15-ը կառուցված բնակելի տան և բնակելի օժանդակ շինությունների նկատմամբ /հետագայում անշարժ գույք/ վերականգնել քաղաքացի Սամվել Շիրակի Սիմոնյանի (ծնված 28.06.1957թ, անձնագիր՝ AU0464640, տրված՝ 19.10.2021 թվականին, 022-ի կողմից/ գույքային իրավունքները և անշարժ գույքի նկատմամբ ճանաչել, քաղաքացու սեփականության իրավունքը:

1․ Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 47․60 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 0․98, 0․85, 0․31 քառակուսի մետր մակերեսով պարիսպները, 6․81 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության, հասարակական նշանակության ինքնակամ կառուցված՝ 48․96, 34․74, 52․65, 106.29 քառակուսի մետր արտաքին մակերեսներով խանութները և 0․90 քառակուսի մետր մակերեսով խանութի աստիճանահարթակը ճանաչել օրինական։

2․ Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

3. 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝

ա) Շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 56.55 քառակուսի մետր, որպես բնակելի նշանակության օժանդակ կառույցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 15-րդ գոտում ընդգրկված Մարալիկ քաղաքի համար սահմանված շինության 0.1028 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 56.55 քառակուսի մետր X 10 000 դրամ X 0.1028 = 58134 (հիսունութ հազար մեկ հարյուր երեսունչորս) Հայաuտանի Հանրապետության դրամ։

բ) Շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 137,52 քառակուսի մետր, որպես հասարակական նշանակության օբյեկտ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի»14-րդ կետի և 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 20-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 15-րդ գոտում ընդգրկված Մարալիկ քաղաքի համար սահմանված շինության 0.1028 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 243,54 քառակուսի մետր X 20 000 դրամ X 0.1028= 500 719 (հինգ հարյուր հազար յոթ հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ գ) Ինքնակամ շինությունների օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 558 853 (հինգ հարյուր հիսունութ հազար ութ հարյուր հիսուներեք ) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: դ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Պարտավորեցնել անշարժ գույքի սեփականատեր՝ Սամվել Շիրակի Սիմոնյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

5․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 12-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Գործարանային փողոց, թիվ 37 հասցեում գտնվող 08-003-0063-0020 կադաստրային ծածկագրով հողամասի և նրանում առկա բնակելի նշանակության շենք-շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու եվ հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունների օրինական ճանաչելու մասին>> N 33-Ա որոշումը

6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սամվել Շիրակի Սիմոնյանին սույն որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner