Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ազատուհի Եղիկի Շաբոյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի դեկտեմբերի 06-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ձիթհանքով բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․04․1991 թվականի թիվ 1 որոշումից 26․09․2024 թվականին տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրամադրված 06․12․2024 թվականին, ժառանգական գործի համար թիվ 91/2024թվական, գրանցված գրանցամատյանում 5777 թվով և հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի 2-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող 08-072-0035-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ձիթհանքով բնակավայրի 6-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող 08-072-0035-0003 կադաստրային ծածկագրով 0,31722 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Ազատուհի Եղիկի Շաբոյանի /ծնված 22․01․1957 թվականին, անձնագիր AU0355801, տրված 022-ի կողմից 15․07․2021 թվականին/, Երվանդ Կարապետի Երվանդյանի /ծնված 18․08․1985 թվականին,անձնագիր AT0299135, տրված 022-ի կողմից 06․11․2019 թվականին/, Ռոման Կարապետի Երվանդյանի /ծնված 25․08․1987 թվականին,անձնագիր AV0548947, տրված 022-ի կողմից 07․12․2022 թվականին/, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3․ Հողամասում առկա են 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինություններ։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։