Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՆՈՐԱՅՐԻ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԱՐԶ ՇԻՐԱԿ, ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ, ՄԱԴԱԹՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 15/4 ՀԱՍՑԵՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-003-0034 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,002624 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով <>07․1997 թ․ սեփականության վկայագիրը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 141-Ա որոշումը և հաշվի առնելով քաղաքացու 2024 թվականի մարտի 11-ի դիմումը․

1. Քաղաքացի Աշոտ Նորայրի Փիլոյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց, թիվ 15/4 հասցեյում գտնվող ավտոտնակի /հիմք՝ <>07․1997 թ․ սեփականության վկայագիր/ պահպանման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0034- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,002624 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքով, մեկ քառակուսի մետրը՝ 792 Հայաստանի Հանրապետության դրամ, 0,002624 հեկտար մակերեսով հողամասի համար ընդամենը՝ 20 783 (քսան հազար յոթ հարյուր ութսուերեք) դրամ արժեքով վաճառել քաղաքացի Աշոտ Նորայրի Փիլոյանին /անձնագիր՝ AT0457783, տրված՝ 16․09․2019թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսկի փողոց շենք 20, բնակարան 20/։

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Աշոտ Նորայրի Փիլոյանի հետ /այսուհետ՝ Քաղաքացի/ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վիլհելմ Օլեյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner