Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Մանուկ Եկմալյանի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը. որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-100-0301-0006/ գտնվող Մանուկ Եկմալյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.181 հա հողամասի տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր,թիվ 6/1 հողամաս: