Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետի, 63-րդ և 64-րդ կետերի դրույթներուվ և հաշվի առնելով, որ Անի համայնքի Մարալիկ քաղաքի Կոմոսմոլի փողոց, թիվ 25 վարչական շենք հասցեն վերանվանվել է Երիտասարդական փողոց, թիվ 25 վարչական շենք.
1. Քաղաքացի Հարություն Վազգենի Ուռուտյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Մարալիկ քաղաքի Կոմսոմոլի փողոց, թիվ 25 վարչական շենք (կադաստրային ծածկագիր 08-003-0040-0006) հասցեն վերահասցեավորել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Երիտասարդական փողոց, թիվ 25 վարչական շենք: 2. Չեղյալ համարել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Մարալիկ քաղաք Կոմսոմոլի փողոց, թիվ 25 վարչական շենք»՝ օբյեկտի հին հասցեն: