Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաեվ անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 29-րդ կետի 2-րդ ենթակետի, 35-րդ և 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով
1. Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, 218 հողամաս հասցեում գտնվող 08-003-0022-0079 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.22688 հեկտար, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց 218/1 կիսակառույց դպրոց հասցեում գտնվող 08-003-0022-0081 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.60011 հեկտար և Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, 218/3 հողամաս հասցեում գտնվող 08-003-0022-0085 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.08833 հեկտար հարակից հողամասերի միավորման արդյունքում նոր առաջացած հասցեավորման օբյեկտին տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք Հ. Շահինյան փողոց թիվ 218 կիսակառույց դպրոց հասցեն /ծածկագիր՝ 08011XFCMEDN/:
2. Չեղյալ համարել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորներին նախկինում տրամադրված՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք,Հ. Շահինյան փողոց, 218 հողամաս, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց 218/1 կիսակառույց դպրոց և Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, 218/3 հողամաս հասցեները:
3. Սույն որոշումից բխող իրավոնքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: