Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-118-0025-0079 կադաստրային ծածկագրով 0․29071 հեկտար մակերեսով հողամասը (հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Քարաբերդ, 1-ին փողոց, 15/1 հողամաս, Վկայական N 29032024-08-0041) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային նշանակության 50 տեղ հզորության մանկապարտեզ կառուցելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |