Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով.. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 09411410 էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ հեղուկ պրոպան գազի ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (նախագահ) Աստղիկ Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ/ Լուսինե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /անդամ/ 2. ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/17 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/17 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնքապետարան քաղաք Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում: 3. Էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: